20:35  ,  18 մայիսի, 2022

Տուխել․ Հնարավոր է՝ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ուժեղագույն թիմերի հետ ենք մրցակցում

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքը։

«Հույս ունեմ, որ մենք կգրավենք երրորդ տեղը։ Դա կլինի առաջընթաց։ Մենք կայուն ընթացել ենք երրորդ տեղում աշխարհի ուժեղագույն լիգայում։ Հնարավոր է՝ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ուժեղագույն թիմերի հետ ենք մրցակցում։ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» հիմա անհավանական հզոր են։

Մենք անհանգստանալու առիթ չունենք, թեեւ հավակնոտ ենք, ունենք նպատակներ, որոնք չկարողացանք իրականացնել այս մրցաշրջանում»,- Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Չելսին» վերջին տուրից առաջ ունի 70 միավոր եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից», որը վերջին տուրում կհյուրընկալվի վերջին տեղում գտնվող «Նորվիչ Սիթիին»։ «Չելսին» կընդունի «Լեսթեր Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում