17:18  ,  18 մայիսի, 2022

ՖԻԲԱ-ն հեռացրեց Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականներին միջազգային մրցումներից

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) հեռացրել է Ռուսաստանի եւ Բելառուսի բոլոր հավաքականներին միջազգային մրցումներից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանն ու Բելառուսը զրկվել են նաեւ բասկետբոլի միջազգային մրցումներ անցկացնելու հնարավորությունից։ Հավաքականների արդյունքները կչեղարկվեն։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Կիեւի ուղղությամբ ներխուժումն իրականացվել էր Բելառուսի տարածքից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում