16:36  ,  18 մայիսի, 2022

Մոուրինյոն կփորձի համոզել Դիբալային ընտրել «Ռոման»

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կփորձի համոզել Թուրինի «Յուվենտուսից» հեռացող Պաուլո Դիբալային ընտրել հռոմեական ակումբը, հաղորդում է Football Italia-ն։

28-ամյա արգենտինացի հարձակվողը հուլիսի 1-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կմիանա այլ ակումբի։ Մոուրինյոն «Ռոմայի» ղեկավարությունից կպահանջի Դիբալային առաջարկել բարձր աշխատավարձ։

Դիբալային ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Միլանի «Ինտերը», Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English