13:05  ,  18 մայիսի, 2022

ՈւԵՖԱ նախագահ․ Նույնիսկ աղջիկներն ինձ այդքան սրտիկներ չէին ուղարկել, ինչքան Մոուրինյոն

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատմել է, որ իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո կարճ հաղորդագրությունով սրտիկներ է ուղարկել իրեն։

«Շատերը թերահավատորեն էին տրամադրված Կոնֆերենցիաների լիգայի անցկացմանը, բայց պետք է խոսովանեմ, որ նույնիսկ աղջիկները ժամանակին ինձ այդքան սրտիկներ չէին ուղարկել կարճ հաղորդագրությունով, ինչքան Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո։ Ժոզեն ապրում է ֆուտբոլով եւ շատ հուզական է վերաբերվում իր գործին։

Նա արդեն նվաճել է բոլոր ակումբային տիտղոսները։ Հիմա նա ունի շանս դառնալու պատմության մեջ առաջին հաղթողը Կոնֆերենցիաների լիգայում։ Դա մրցաշարի գերազանց գովազդ է»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ռոմա» - «Ֆեյենորդ» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում