15:16  ,  18 մայիսի, 2022

Ալկանտարան՝ «Լիվերպուլի» լավագույն խաղացող

31-ամյա իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ճանաչվել է անգլիական «Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստ ապրիլին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Տիագո Ալկանտարան առաջին անգամ է արժանանում ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում Ալկանտարան անցած ամիս մասնակցել է 9 հանդիպման։

Ընթացիկ մրցաշրջանում Ալկանտարան «Լիվերպուլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում