13:51  ,  18 մայիսի, 2022

Լեւանդովսկին համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի 33-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին համաձայնության է հասել կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

«Բարսելոնան» այժմ կփորձի համաձայնության հասնել «Բավարիայի» հետ, որը դեռ որոշում չի ընդունել Լեւանդովսկու վաճառքի հարցում։ Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 50 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում