12:37  ,  18 մայիսի, 2022

Ռոնալդինյո․ Լեաուն լավագույններից է աշխարհում

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն գովել է իտալական «Միլանի» եւ Պորտուգալիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուին։

«Ես շատ եմ հավանում Ռաֆայել Լեաուի խաղը։ Նա գերազանց ֆուտբոլիստ է։ Այժմ Լեաուն լավագույն խաղացողներից է աշխարհում»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է CalcioNews24-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Լեաուն «Միլան» է տեղափոխվել 2019-ին ֆրանսիական «Լիլից» 35 միլիոն եվրոյի դիմաց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում