12:11  ,  18 մայիսի, 2022

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել Նեմանյա Մատիչին

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով, հաղորդում է Calciomercato-ն։

Իտալական ակումբը բանակցում է այդ ուղղությամբ։ Մոուրինյոն ու Մատիչը համատեղ աշխատանքի փորձ ունեն «Չելսիում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հուլիսին նա կհեռանա մանչեսթերյան ակումբից, որի կազմում Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման, կատարել 4 գոլային փոխանցում։

Նեմանյա Մատիչին ձեռք բերելու ցանկությունի ունի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում