10:38  ,  18 մայիսի, 2022

«Յուվենտուսը» փոխարինող է գտել Կիելինիին

Թուրինի «Յուվենտուսը» կարիերան ավարտող իտալացի պաշտպան Ջորջո Կիելինիի փոխարեն դիտարկում է երկու թեկնածություն։

Իտալական ակումբը հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» 24-ամյա բրազիլացի պաշտպան Գաբրիելի եւ իտալական «Նապոլիի» 30-ամյա սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով, հաղորդում է gazetta.it-ը։

Ջորջո Կիելինին 2005 թվականից էր հանդես գալիս «Յուվենտուսում»՝ 559 խաղում խփելով 36 գոլ, կատարելով 25 գոլային փոխանցում։ Նա «Յուվենտուսի» հետ դարձել է Իտալիայի 9-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում