10:11  ,  18 մայիսի, 2022

Յուրգեն Կլոպ․ Տիտղոսը քիչ հավանական է

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության նախավերջին տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակից հետո խոստովանել է, որ չեմպիոնության շանս գրեթե չունեն։ Վերջին տուրից առաջ «Լիվերպուլը» առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 1 միավոր։

«Տիտղոսը քիչ հավանական է, քանի որ «Մանչեսթեր Սիթին» վերջին տուրում տանը կխաղա «Աստոն Վիլայի» հետ, որը հինգշաբթի դեռ հանդիպում ունի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար պայքարող «Բարնլիի» հետ։

Մենք պետք է հաղթենք «Վուլվերհեմփթոնին» եւ հուսանք, որ «Աստոն Վիլան» միավորներ կխլի առաջատարից»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության վերջին տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան մայիսի 22-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում