09:08  ,  18 մայիսի, 2022

Եվրոպայի լիգայի եզրափակիչ․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում մայիսի 18-ին կհանդիպեն գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտն» ու շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»։ Սեւիլիայում անցկացվելիք խաղում բուքմեյքերները հիմնական ժամանակում կանխատեսում են «Այնտրախտի» հաղթանակը, որի գործակիցը 2․30 է։ «Գլազգո Ռեյնջեսի» հաղթանակի հավանականությունը հիմնական ժամանակում գնահատվում է 3․10, ոչ ոքի արդյունքինը՝ 3․40 գործակցով։

«Այնտրախտի» գործակիցը գավաթը նվաճելու համար 1․60 է, «Գլազգո Ռեյնջերսինը»՝ 2․20։

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Գլազգո Ռեյնջերս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Թիմերն առաջին անգամ կհանդիպեն պատմության մեջ։

Եվրագավաթներում «Այնտրախտը» նախորդ անգամ եզրափակիչ հասել է 42 տարի առաջ՝ նվաճելով ՈւԵՖԱ-ի գավաթը։ «Գլազգո Ռեյնջերսը» նախորդ անգամ եվրագավաթային եզրափակիչում խաղացել է 2008-ին․ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվել է «Զենիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով