01:20  ,  18 մայիսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ազատվել Գյունդոգանից

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ամռանն ազատվել թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանից։ Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը Գերմանիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի գործակալներին հայտնել է, որ այլեւս չի ցանկանում շարունակել համագործակցությունը եւ ամռանը կվաճառի նրա տրանսֆերը, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Գյունդոգանը մասնակցել է 26 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Գյունդոգանի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան եւ թուրքական ակումբներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English