21:53  ,  17 մայիսի, 2022

«Լիվերպուլի» մեկնարկային կազմը

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Անգլիայի առաջնության նախավերջին տուրի խաղում։ «Լիվերպուլը» կհյուրընկալվի «Սաութհեմփթոնին»։

«Լիվերպուլ»․ Ալիսոն, Գոմես, Մատիպ, Կոնատե, Ցիմիկաս, Միլներ, Ջոնս, Էլիոթ, Մինամինո, Ժոտա, Ֆիրմինո։

«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

36 խաղից հետո «Լիվերպուլը» 86 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որն անցկացրել է 37 հանդիպում։ «Սաութհեմփթոնը» (36 խաղ) 40 միավորով 15-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում