20:23  ,  17 մայիսի, 2022

Կլոպ․ Սալահն ու Վան Դեյքը պատրաստ կլինեն ՉԼ-ի եզրափակիչին

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ հոլանդացի պաշտպան Վիրջին վան Դեյքը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Պրեմիեր լիգայի նախավերջին տուրի հանդիպումը «Սաութհեմփթոնի» դեմ, սակայն կհասցնեն վերականգնվել եւ մասնակցել վերջին տուրի խաղին «Վուլվերհեմփթոնի» դեմ մայիսի 22-ին եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում։ Անգլիական թիմը կմրցի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

«Սալահի եւ Վան Դեյքի վնասվածքները ծանր չեն։ Նպատակը վերջին տուրի խաղին պատրաստ լինելն է։ Չեմ կասկածում, որ նրանք լիարժեք վերականգնված կլինեն մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Ես լավատեսորեն եմ տրամադրված այդ հարցում»,- «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում