19:10  ,  17 մայիսի, 2022

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Դի Մարիայի հետ

Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է հասել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ, որը հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա փարիզյան ակումբից։

34-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր հաջորդ ամռանը փոխադարձ համաձայնության դեպքում՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Goal.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում