18:14  ,  17 մայիսի, 2022

Էդեն Ազարը ներողություն է խնդրել «Կադիսի» ֆուտբոլիստից

Մադրիդի «Ռեալի» բելգիացի ենթահարձակվող Էդեն Ազարը Արքայական թիմի մամուլի ծառայության միջոցով խոսել է «Կադիսի» պաշտպան Կառլոս Ակապոյի հետ եւ ներողություն խնդրել իր խախտման համար, որի հետեւանքով Հասարակածային Գվինեան ներկայացնող 29-ամյա ֆուտբոլիստը ստացել էր ոտնաթաթի կոտրվածք, հաղորդում է COPE-ը։

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Կադիս» - «Ռեալ» (1։1) հանդիպման 74-րդ րոպեին Ազարը հարվածել էր մրցակցի ոտնաթաթին։ Ակապոն փոխարինվել էր։ Նա խաղադաշտ կվերադառնա երկու ամիս անց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում