17:46  ,  17 մայիսի, 2022

«Բավարիան» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Դեմբելեին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին, որը հուլիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ «Բավարիան» 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 4 տարվա պայմանագիր։ Մյունխենյան ակումբը պատրաստ է Դեմբելեին վճարել տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է L'Equipe-ը։

Ֆրանսիական ՊՍԺ-ն եւս ցանկանում է ձեռք բերել Դեմբելեին, «Բարսելոնան» էլ բանակցում է նրա հետ պայմանագրի երկարաձգման հարցով։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում