17:20  ,  17 մայիսի, 2022

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, 37-ամյա սլովակ Մարտին Շկրտելն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։ Այս մրցաշրջանում նա հանդես էր գալիս Տրնավայի «Սպարտակում»։

Մարտին Շկրտելը ներկայացրել է նաեւ «Տրենչինը», «Զենիթը», «Ֆեներբահչեն», «Ատալանտան» եւ «Իստանբուլը»։

Շկրտելը «Զենիթի» հետ 2007-ին դարձել է Ռուսաստանի չեմպիոն, «Լիվերպուլի» հետ 2012-ին նվաճել է Անգլիական լիգայի գավաթը, 2020-ին «Իստանբուլին» օգնել է պատմության մեջ առաջին անգամ դառնալ Թուրքիայի չեմպիոն։

Սլովակիայի հավաքականում Շկրտելը մասնակցել է 104 հանդիպման, խփել 6 գոլ, հանդես է եկել 2010թ․ աշխարհի առաջնությունում եւ 2016թ․ Եվրոպայի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում