12:51  ,  17 մայիսի, 2022

Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը

WhoScored-ը ներկայացրել է Գերմանիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականը մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների գրանցած միջին ցուցանիշի հանրագումարում։

Չեմպիոնի կոչումը նվաճել է «Բավարիան», երկրորդ տեղը գրավել է Դորտմունդի «Բորուսիան», երրորդ տեղը՝ Լեւերկուզենի «Բայերը»։

Բունդեսլիգա, խորհրդանշական հավաքական

Լուկաշ Հրադեցկի («Բայեր», 6,8), Ալֆոնսո Դեւիս («Բավարիա», 7,31), Էվան Նդիկա («Այնտրախտ», 7,06), Նիկո Շլոտերբեկ («Ֆրայբուրգ», 7,39), Կրիստոֆեր Տրիմել («Ունիոն Բեռլին», 6,97), Սերժ Գնաբրի («Բավարիա», 7,3), Ջոշուա Կիմիխ («Բավարիա», 7,6), Կրիստոֆեր Նկունկու («ՌԲ Լայպցիգ», 7,64), Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ», 7,25), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», 7,89), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», 7,55)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում