16:11  ,  17 մայիսի, 2022

«Տոտենհեմը» 80 միլիոն եվրոյով կգնի իր 2 խաղացողի տրանսֆերային իրավունքը

Լոնդոնի «Տոտենհեմն» ամռանը ձեռք կբերի թիմում վարձակալությամբ հանդես եկող արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոյի եւ շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւվսկու տրանսֆերային իրավունքները, հաղորդում է Goal.com-ը։ Նրանց ձեռք բերելու համար անգլիական ակումբը կծախսի 80 միլիոն եվրո։

«Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գոհ է երկու խաղացողներից էլ եւ նրանց համարում է իր նախագծի առանցքային դերակատարներ։

24-ամյա Ռոմերոն իտալական «Ատալանտայի» խաղացող է, 22-ամյա Կուլուշեւսկու տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում