13:01  ,  17 մայիսի, 2022

Մեսին կդառնա «Ինտեր Մայամիի» բաժնետեր եւ կխաղա ՄԼՍ-ում

Ֆրանսիական ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2023 թվականի ամռանը կհեռանա փարիզյան ակումբից։ Նա կգնի ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 35 տոկոսը եւ հանդես կգա ՄԼՍ-ը ներկայացնող այդ ակումբում, որի համասեփականատերերից է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը, հաղորդում է AS-ը:

Մեսին անցած ամռանն է միացել ՊՍԺ-ին, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում