11:48  ,  17 մայիսի, 2022

ՀՖՖ-ի 30-ամյակ․ Քվեարկությամբ կորոշվեն նախորդ 30 տարվա լավագույն ենթահարձակվողներ/հարձակվողները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30-ամյակի առիթով շարունակում է քվեարկությամբ ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։ 

Ավարտվել է լավագույն կենտրոնական կիսապաշտպանների  քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:

Մայիսի 17-ից սկսած՝ քվեարկությամբ որոշվելու են վերջին 30 տարիների լավագույն ենթահարձակվող/հարձակվողները։

Այս անվանակարգում անհրաժեշտ է քվեարկել ոչ թե մեկ, այլ երկու ֆուտբոլիստի օգտին:

Մեկ, կամ երկուսից ավել քվեներով քվեաթերթիկները համարվելու են անվավեր և չեն հաշվարկվելու:

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուներին և հաստատել ընտրությունը:

Քվեարկության վերջնաժամկետն է մայիսի 19-ը՝ 18:00:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում