11:27  ,  17 մայիսի, 2022

«Լացիոն» ապահովեց Եվրոպայի լիգայի ուղեգիր

Հռոմի «Լացիոն» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ղեկավարությամբ առաջին մրցաշրջանում ապահովեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Լացիոն» Թուրինում 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ եւ 63 միավորով 5-րդն է՝ 3 միավոր գերազանցելով 6-րդ տեղում գտնվող «Ռոմային» եւ 4 միավոր՝ 7-րդ տեղում ընթացող «Ֆիորենտինային»։

Անցած տարի եւս «Լացիոն» նվաճել էր Եվրոպայի լիգայի ուղեգիր՝ գրավելով 6-րդ տեղը։

Վերջին տուրում «Լացիոն» կընդունի «Վերոնային», «Ռոման» կհյուրընկալվի «Տորինոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում