10:45  ,  17 մայիսի, 2022

Արտետա․ «Նյուքասլը» 10 անգամ լավ խաղաց մեզնից

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Նյուքասլից» կրած 0։2 հաշվով պարտությունն Անգլիայի առաջնության նախավերջին տուրում։

«Մրցակիցն արժանի էր հաղթանակին։ «Նյուքասլը» 10 անգամ լավ խաղաց մեզնից, եւ դա հիասթափություն է պատճառում։ Մեր խաղը հեռու էր Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ մակարդակից։ Ցավալի պարտություն է։ Ոչինչ չստացվեց, բաց թողեցինք ահավոր գոլեր»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Արսենալը» 66 միավորով 5-րդն է եւ վերջին տուրում կհանդիպի «Էվերտոնի» հետ։ Չորրորդ տեղում «Տոտենհեմն» է՝ 68 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում