Անգլիայի առաջնության նախավերջին տուրում «Նյուքասլից» կրած «Արսենալի» 0։2 հաշվով պարտության շնորհիվ Լոնդոնի «Չելսին» ապահովեց առնվազն չորրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
36 խաղից հետո «Չելսին» 70 միավորով երրորդն է եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից», որը վերջին տուրում կմրցի «Նորվիչ Սիթիի» հետ։
«Արսենալը» 66 միավորով 5-րդն է եւ վերջին տուրում կհանդիպի «Էվերտոնի» հետ։ «Չելսին» դեռ պետք է խաղա «Լեսթեր Սիթիի» եւ «Ուոթֆորդի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում