10:17  ,  17 մայիսի, 2022

«Չելսին» ապահովեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր

Անգլիայի առաջնության նախավերջին տուրում «Նյուքասլից» կրած «Արսենալի» 0։2 հաշվով պարտության շնորհիվ Լոնդոնի «Չելսին» ապահովեց առնվազն չորրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

36 խաղից հետո «Չելսին» 70 միավորով երրորդն է եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից», որը վերջին տուրում կմրցի «Նորվիչ Սիթիի» հետ։

«Արսենալը» 66 միավորով 5-րդն է եւ վերջին տուրում կհանդիպի «Էվերտոնի» հետ։ «Չելսին» դեռ պետք է խաղա «Լեսթեր Սիթիի» եւ «Ուոթֆորդի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում