09:47  ,  17 մայիսի, 2022

Յուրգեն Կլոպ․ Իհարկե, հետաքրքրված ենք Մբապեի ծառայություններով

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու ցանկության մասին։

«Իհարկե, մենք հետաքրքրված ենք Մբապեի ծառայություններով, մենք կույր չենք։ Մենք հավանում ենք նրա խաղը, իսկ ո՞վ չի հավանում։

Սակայն մենք չենք կարող մասնակցել այդ մրցավազքին։ Այլ ակումբներ են դրան մասնակցում։ Նա գերազանց խաղացող է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky-ը։

Սպասվում է, որ Մբապեն առաջիկա օրերին 5 տարվա պայմանագիր կկնքի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում