21:02  ,  16 մայիսի, 2022

«Չելսին» դիտարկում է Լեւանդովսկուն ձեռք բերելու տարբերակը

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։

Լեւանդովսկին որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբը, սակայն «Բավարիայի» ղեկավարությունը հայտարարել է, որ նա պետք է կատարի պայմանագիրը։

Լեւանդովսկուն ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ կատալոնական «Բարսելոնան»։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 34 հանդիպման, խփել 35 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա 7-րդ անգամ ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում