20:43  ,  16 մայիսի, 2022

Բունդեսլիգա․ Նկունկուն՝ մրցաշրջանի լավագույն խաղացող

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «ՌԲ Լայպցիգի» 24-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն, հաղորդում է Գերմանիայի առաջնության մամուլի ծառայությունը։

Ընտրությունը կատարվել է երկրպագուների, ակումբների ներկայացուցիչների եւ փորձագետների քվեարկությամբ։

Ավարտված առաջնությունում Նկունկուն մասնակցել է 34 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ «ՌԲ Լայպցիգը» գրավել է չորրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում