20:17  ,  16 մայիսի, 2022

«Ռեալը» Մբապեին առաջարկել է 40 միլիոն եվրո վարձատրություն

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է տարեկան 40 միլիոն եվրո վարձատրություն, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Աշխատավարձը կկազմի 30 միլիոն եվրո, բոնուսները՝ 10 միլիոն եվրո։ Կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր։ Մբապեն Արքայական ակումբն ընտրելու համար կստանա 40 միլիոն բոնուս։

Մբապեն հայտարարել է, որ գրեթե կատարել է ընտրությունը եւ այդ մասին կհայտնի մինչեւ մայիսի 28-ը մեկնարկելիք Ֆրանսիայի հավաքականի մարզական հավաքը։

ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է 2 տարվա պայմանագիր, 50 միլիոն եվրո տարեկան վարձատրությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English