19:51  ,  16 մայիսի, 2022

Ռուսաստանն ու Բելառուսը զրկվեցին 2026-ի եւ 2028-ի Օլ․ խաղերը ցուցադրելու հնարավորությունից

Ռուսաստանի եւ Բելառուսի հեռուստաալիքները չեն կարողանա ցուցադրել 2026թ․ ձմեռային եւ 2028թ․ ամառային Օլիմպիական խաղերը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ չի տվել այդ երկրների հեռուստաալիքներին մասնակցել Օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքի ձեռքբերման գործընթացին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Կիեւի ուղղությամբ ներխուժումն իրականացվել էր Բելառուսի տարածքից։

2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։ 2028թ․ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը (ԱՄՆ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում