17:36  ,  16 մայիսի, 2022

Հարի Քեյն․ Հրաշալի կլինի, եթե Անտոնիո Կոնտեն մնա

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը հույս է հայտնել, որ իտալացի Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատանքը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Ես Անտոնիո Կոնտեի մեծ երկրպագու եմ։ Հրաշալի կլինի, եթե նա մնա։ Թիմում բոլորը հավանում են աշխատանքը նրա հետ։ Անհամբեր սպասում ենք հաջորդ մրցաշրջանին, որն ամբողջությամբ կանցկացնենք գերազանց մարզիչի հետ»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է BBC-ն։

52-ամյա Անտոնիո Կոնտեն «Տոտենհեմը» գլխավորել է 2021թ․ նոյեմբերին։ Նրա ղեկավարությամբ լոնդոնյան թիմը 35 խաղում տարել է 20 հաղթանակ, կրել 10 պարտություն, գրանցել 5 ոչ ոքի։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում