12:02  ,  16 մայիսի, 2022

ԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը

Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականները մայիսի 16-ից կսկսեն վերջին ուսումնամարզական հավաքները ԵԱ-ից առաջ: Փաշիկ Ալավերդյանի  գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց  հավաքականը՝ Օլիմպավանում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայտնի են թիմերի կազմերը:

Տղամարդկանց Հայաստանի հավաքական

81 կգ․ Ռաֆիկ Հարությունյան (Գյումրի), Կարեն Մարգարյան (էջմիածին):

89 կգ․ Անդրանիկ Կարապետյան (Էջմիածին), Վարդան Մանուկյան (Էջմիածին):

96 կգ. Արա Աղանյան  (Գյումրի), Դավիթ Հովհաննիսյան (Էջմիածին)։

102 կգ․  Սամվել Գասպարյան (Գյումրի)։

109 կգ․ Արսեն Մարտիրոսյան  (Էջմիածին)։

+ 109 կգ․ Վարազդատ Լալայան (Գյումրի), Գոռ Մինասյան (Գյումրի):

Կանանց Հայաստանի հավաքական

Իզաբելա Յայլյան (Երևան , 55 կգ),

Տաթև Հակոբյան (Երևան, 76 կգ)

Հռիփսիմե Խորշուդյան (Քասախ , 87 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս