11:25  ,  16 մայիսի, 2022

ԱԱ․ Անուշ Գրիգորյանն ու Եկատերինա Սիչեւան դուրս մնացին պայքարից

Ստամբուլում շարունակվող  բռնցքամարտի  կանանց  աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ) պարտվել են երկրորդ շրջանում եւ դուրս մնացել պայքարից, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայաստանի թիմից պայքարը շարունակում է միայն Անի Հովսեփյանը (70 կգ): Քառորդ եզրափակիչում նա մայիսի 16-ին կմենամարտի իռլանդացի Լիզա Էդելի հետ։ Հաղթանակի դեպքում՝ կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

Առաջին շրջանում պարտություն էր կրել Հայաստանի հավաքականի անդամ Գայանե Տեր-Բարսեղյանի (48 կգ)։

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում