Ստամբուլում շարունակվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ) պարտվել են երկրորդ շրջանում եւ դուրս մնացել պայքարից, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Հայաստանի թիմից պայքարը շարունակում է միայն Անի Հովսեփյանը (70 կգ): Քառորդ եզրափակիչում նա մայիսի 16-ին կմենամարտի իռլանդացի Լիզա Էդելի հետ։ Հաղթանակի դեպքում՝ կապահովի առնվազն բրոնզե մեդալ։
Առաջին շրջանում պարտություն էր կրել Հայաստանի հավաքականի անդամ Գայանե Տեր-Բարսեղյանի (48 կգ)։
Ֆոտո՝ ՀԲՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում