11:06  ,  16 մայիսի, 2022

«Ջենոան» դուրս մնաց Ա Սերիայից

«Ջենոան» Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Նապոլիին» 0։3 հաշվով պարտվելուց հետո դուրս է մնացել Ա Սերիայից։

«Ջենոան» 28 միավորով նախավերջինն է եւ 3 միավոր հետ է 17-րդ տեղում գտնվող «Սալերնիտանայից»։ Վերջին տուրում «Ջենոան» կընդունի «Բոլոնիային», սակայն հաղթանակի եւ «Սալերնիտանային» հավասարվելու դեպքում էլ հետ կմնա, քանի որ զիջում է անմիջական պայքարում՝ երկու հանդիպումներից մեկում 0։1 հաշվով պարտվել է «Սալերնիտանային», մյուսում խաղացել ոչ ոքի՝ 1։1։

Ավելի վաղ Ա Սերիայից դուրս էր մնացել վերջին տեղում գտնվող «Վենեցիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով