00:38  ,  16 մայիսի, 2022

«Ինտերը» հաղթեց, չեմպիոնը հայտնի կդառնա վերջին տուրում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի գոլն ու արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի դուբլը։

«Ինտերը» 81 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Միլանից»։ «Կալյարին» 18-րդն է՝ 29 միավոր։

Մայիսի 22-ին անցկացվելիք վերջին տուրում «Ինտերը» կընդունի «Սամպդորիային», «Միլանը» կհյուրընկալվի «Սասուոլոյին»։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Կալյարի» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)

Խարալամբոս Լիկոյանիս, 53 - Մատեո Դարմիան, 25, Լաուտարո Մարտինես, 51, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում