23:34  ,  15 մայիսի, 2022

«Բարսելոնան»՝ փոխչեմպիոն, «Աթլետիկոն» ու «Սեւիլիան» ապահովեցին ՉԼ-ի ուղեգրեր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ եւ վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի 1։1 հաշվով։ Երկու թիմերն էլ ապահովեցին տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրեր։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 68 միավորով երրորդն է, «Սեւիլիան» 67 միավորով չորրորդ տեղում է։

«Բետիսը» 2։0 հաշվով հաղթեց «Գրանադային» եւ 64 միավորով 5-րդն է։ Վերջին տուրում «Սեւիլիային» հավասարվելու դեպքում էլ «Բետիսը» կմնա 5-րդ տեղում, քանի որ երկու խաղում էլ պարտվել է «Սեւիլիային»։

73 միավորով երկրորդ տեղում է «Բարսելոնան», որը 0։0 հաշվով ավարտեց «Խետաֆեի» հետ արտագնա խաղը։ Չավիի գլխավորած թիմը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

Չեմպիոն «Ռեալը» նախավերջին տուրում հյուրընկալվեց «Կադիսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ Արքայական թիմը վաստակել է 85 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 1:1 (տեսանյութ)

Խոսե Խիմենես, 30 - Յուսեֆ Էն-Նեսիրի, 85

«Խետաֆե» - «Բարսելոնա»՝ 0։0 (տեսանյութ)

«Կադիս» - «Ռեալ»՝ 1։1 (տեսանյութ)

Ռուբեն Սոբրինո, 37 - Մարիանո Դիաս, 5

Չիրացրած 11մ՝ Ալվարո Նեգրեդո («Կադիս»), 61

«Բետիս» - «Գրանադա»՝ 2։0

Խուանմի, 14, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում