20:53  ,  15 մայիսի, 2022

«Փյունիկն» ու «Ուրարտուն» հաղթողին չպարզեցին

Հայաստանի առաջնության 33-րդ տուրում առաջատար «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Ուրարտուին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուն։ 35-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Փյունիկի» էստոնացի պաշտպան Նիկիտա Բարանովը։

30 խաղից հետո «Փյունիկը» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։ «Ուրարտուն» (28 խաղ) 6-րդն է՝  35 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 1։1

Նիկիտա Բարանով, 35 - Ուգուչուկվու Իվու, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում