20:07  ,  15 մայիսի, 2022

Նովակ Ջոկովիչը՝ Հռոմի «Մասթերսի» հաղթող (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Հռոմի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։ Նովակ Ջոկովիչն առավելության հասավ երկու սեթում՝ 6։0, 7։6 (7։5) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Ջոկովիչը 1001-րդ հաղթանակը տարավ կարիերայում` նվաճելով 87-րդ տիտղոսը։ Նա երաշխավորել է համաշխարհային դասակարգման առաջին տեղը մինչեւ «Ռոլան Գարոսի» ավարտը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս