19:04  ,  15 մայիսի, 2022

«Նապոլին» խնդիրներ չունեցավ՝ 3։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության բրոնզե մեդալներն ապահոված «Նապոլին» նախավերջին տուրում ընդունեց հետնապահներից «Ջենոային» եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձան նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը, իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն եւ սլովակ կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան։

«Նապոլին» 76 միավորով երրորդն է, «Ջենոան» նախավերջինն է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Նապոլի» - «Ջենոա»՝ 3:0 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 32, Լորենցո Ինսինիե, 65, 11մ, Ստանիսլավ Լոբոտկա, 81

«Միլան» - «Ատալանտա»՝ 20։00 (Երեւանի ժամանակ)

«Կալյարի» - «Ինտեր»՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում