17:52  ,  15 մայիսի, 2022

«Ալաշկերտը» պարտության մատնեց «Արարատին»

Հայաստանի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

15-րդ եւ 17-րդ րոպեներին «Ալաշկերտին» առաջ մղեցին բրազիլացի պաշտպան Խամես Սանթոսի եւ կոտդիվուարցի պաշտպան Դիդիե Կադիոյի գոլերը։ 28-րդ րոպեին «Ալաշկերտի» հարձակվող Ժոզե Էմբալոն (Գվինեա Բիսաու) չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ 36-րդ րոպեին Էմբալոն։ հեռացվեց։

Երկրորդ խաղակեսում «Արարատից» հաշվի տարբերությունը կրճատեց սերբ հարձակվող Իգոր Ստանոեւիչը, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։

29 խաղից հետո «Արարատը» 46 միավորով երրորդն է, «Ալաշկերտը» (28 խաղ) 1 միավոր հետ է եւ 5-րդն է։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2։1

Խամես Սանթոս, 15, Դիդիե Կադիո, 17 - Իգոր Ստանոեւիչ, 65, 11մ

Չիրացրած 11մ՝ Ժոզե Էմբալո («Ալաշկերտ»), 28

Հեռացում՝ Ժոզե Էմբալո («Ալաշկերտ»), 36, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում