15:32  ,  15 մայիսի, 2022

Սադիո Մանե․ Եզրափակիչի գլխավոր հերոսը Ալիսոնն է

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է հաղթանակը «Չելսիի» նկատմամբ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներով «Լիվերպուլը» հաղթել էր 6։5 հաշվով։ «Լիվերպուլից» հարվածն արդյունավետ չէր իրացրել միայն Սադիո Մանեն։ Լիվերպուլյան թիմի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը հետ էր մղել անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հարվածը։

«Կարծում եմ՝ հաղթանակը եզրափակիչում Ալիսոնի շնորհիվ է, քանի որ ես չկարողացա իրացնել հարվածը։ Բայց դա արդեն ոչ մեկի չի անհանգստացնում։ Գլխավորն այն է, որ մենք նվաճեցինք գավաթը։ Եզրափակիչի գլխավոր հերոսը Ալիսոնն է։ Անչափ ուրախ եմ նրա համար։ Բոլորս երջանիկ ենք ու հպարտ»,- Մանեի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 8-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը եւ այդ ցուցանիշով հավասարվեց «Չելսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս