11:03  ,  15 մայիսի, 2022

Յուրգեն Կլոպը կրկնեց Ալեքս Ֆերգյուսոնի նվաճումը

Անգլիայի գավաթը նվաճելու շնորհիվ «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի նվաճումը։

54-ամյա Յուրգեն Կլոպը 80-ամյա Ալեքս Ֆերգյուսոնից հետո երկրորդ մարզիչն է, որին հաջողվում է նվաճել Անգլիայի չեմպիոնի, գավաթակրի, Անգլիական լիգայի գավաթակրի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսները, հաղորդում է Opta-ն։

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Լիվերպուլը» հետխաղային 11 մետրանոցներով (0:0, 11մ՝ 6:5) հաղթեց Լոնդոնի «Չելսիին» եւ Յուրգեն Կլոպի օրոք առաջին անգամ նվաճեց գավաթը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English