09:09  ,  15 մայիսի, 2022

#SportNetLIFE. Տուկտամիշեւայի քառակի տուլուպը Երեւանում, հայկական սպորտի հայրիկների արկածները

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

33-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել  է հայկական սպորտի ներկայացուցիչների նախորդ շաբաթվա հետաքրքիր հրապարակումները, անդրադարձել հայկական սպորտի  աստղերի եւ նրանց երեխաների արկածներին, ինչպես նաեւ Ելիզավետա Տուկտամիշեւայի փայլուն քառակի տուլուպին Երեւանում:

 Ի՞նչ յուրահատուկ շնորհավորանք ստացավ Գարիկ Կարապետյանը երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ, ո՞ւմ հետ է Վիկ Դարչինյանը ծանոթացրել որդուն կենդանաբանական այգում, Գաբրիել Սարգսյանը զիջո՞ւմ է իր երեխաներին, ո՞րն է եղել Տիգրան Բարսեղյանի առաջին նվերը նորածին Լեոյին,  ինչպե՞ս հայկական խորովածն ու Հայաստանի տեսարժան վայրերը Ելիզավետա Տուկտամիշեւային օգնեցին ցատկել քառակի տուլուպ:

Այս  եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի 33-րդ թողարկամը:

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցցանցային» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։

Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, Youtube-ում NEWS.am-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում