01:09  ,  15 մայիսի, 2022

Մեսիի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մոնպելիեին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Նրան երկու գոլային փոխանցումն էլ կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը եւս դարձավ գոլի հեղինակ 11 մետրանոցից։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

ՊՍԺ-ն վաստակել է 83 միավոր, «Մոնպելիեն» 43 միավորով 13-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մոնպելիե» - ՊՍԺ՝ 0:4 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 6, 20, Անխել Դի Մարիա, 26, Կիլիան Մբապե, 60, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում