01:00  ,  15 մայիսի, 2022

Նովակ Ջոկովիչը 1000-րդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ հաղթեց երկու սեթում՝ 6։4, 6։3։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։

Նովակ Ջոկովիչը 1000-րդ հաղթանակը տարավ կարիերայում։  

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում