23:14  ,  14 մայիսի, 2022

Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ Լուիս Սուարեսը կհեռանա

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ամռանը կհեռանա իսպանական թիմից։ Որոշումն ընդունվել է դեռ 2021թ․ նոյեմբերին։

«Ես կոշտ, բայց ազնիվ զրույց եմ ունեցել Լուիս Սուարեսի հետ դեռ նոյեմբերին։ Երկուսս էլ ներկայացրինք մեր պատկերացումները, ներկայի եւ ապագայի վերաբերյալ մոտեցումները։ Այդ պահից մեզնից յուրաքանչյուրը հարգել է դիմացինի որոշումը։ Ես շնորհակալ եմ Լուիս Սուարեսին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 13 գոլ։

Լուիս Սուարեսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս