22:06  ,  14 մայիսի, 2022

Ռոբերտ Լեւանդովսկին կրկնեց Գերդ Մյուլերի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 7-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ կրկնելով «Բավարիայի» նախկին խաղացող Գերդ Մյուլերի ռեկորդը։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լեւանդովսկին դարձավ 35 գոլի հեղինակ եւ 5-րդ անգամ անընդմեջ արժանացավ այս մրցանակին։

Լեւանդովսկին «Բավարիայում» է հանդես գալիս 2014 թվականից։ Այս մրցաշրջանում նա «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 50 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով