20:56  ,  14 մայիսի, 2022

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Վանից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 33-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 70-րդ րոպեին խփեց ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Վակուլենկոն։

30 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 68 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Փյունիկից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Վանը» նախավերջինն է՝ 19 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 1։0

Սերգեյ Վակուլենկո, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս